Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, թե երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը։
Այդ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, վստահեցնում է Պաշտպանության նախարարության լրատվականը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ առավոտյան տարածած հաղորդագրության համաձայն, ենթադրյալ գնդակոծությունն իբր տեղի է ունեցել ժամը 20։55, ադրբեջանական ուժերն էլ «համարժեք պատասխան միջոցներ» են ձեռնարկել։