Մատչելիության հղումներ

Իշխանությունների հեռացումից հետ ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն. Սաղաթելյան


Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում պատասխանելով հարցերին, թե իշխանությունների հրաժարականից հետո, ի՞նչ է լինելու, ներկայացրեց գործողությունների ծրագիրը:

Սաղաթելյանը նշեց, որ իշխանությունների հեռացումից հետ ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն, իսկ թե ի՞նչ է անելու այդ կառավարությունը, Սաղաթելյանը մասնավորապես նշեց, որ պետք է բացառել Արցախի ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, պետք է ամրապնդվի Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգը:

Իշխան Սաղաթելյանը նաև անդրադարձավ մի շարք այլ կետերի ևս:

«Նոր իշխանությունը կբացառի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքի տրամադրում թշնամի երկրին: Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի իրականացնի սահմանագծում և սահմանազատում: Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կբացառի որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հարենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը: Առաջնահերթ կարևորություն ենք տալու պարենային անվտանգությանը և պետական պահուստի խնդիրներին: Կարևորագույն խնդիր է դիտարկվելու հայ ռազմագերիների, պատանդառվածների ու պահվող այլ անձանց վերադարձը», - ներկայացրեց ընդդիմադիր պատգամավորը:

Սաղաթելյանը նաև անդրադարձավ այն հարցադրմանը, թե ինչպես են նրանք հանսելու իշխանությունների հեռացմանը: Նա նշեց, որ պետք է ավելի մեծ թափով շարունակեն անհնազանդության ակցիաները, ավելի մեծ թվով քաղաքացիներ պետք է ներգրավեն այդ գործողությունների, իսկ թե ի՞նչ են անելու հաջորդիվ, Սաղաթելյանը խոստացավ անդրադառնալ երթից հետո:

Հանրահավաքից հետո իշխանության հրաժարականը պահանջող ընդդիմությունը այժմ երթ է անցկացնում, ցուցարարները կրկին կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կրկին ելույթներ են նախատեսված:

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։

Ընդդիմությունը պայքարը սկսել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG