Մատչելիության հղումներ

Ռուսաստանը թերագնահատել էր Ուկրաինայի դիմադրելու կարողությունը. Սքոթ Բոստոն


Ամենակարևոր մարտահրավերը, որ Ռուսաստանը ստեղծեծ ինքն իր համար, բացարձակապես անբավարար պլանավորումն ու մարտական գործողություններին վատ նախապատրաստվելն էր, «Ազատության» հետ զրույցում ասաց RAND corporation-ի ռազմական հարցերով ավագ վերլուծաբան Սքոթ Բոստոնը՝ շեշտելով՝ ուղղակի Ռուսաստանը շատ թերագնահատեց Ուկրաինայի դիմադրելու կարողությունը։

Բոստոնի խոսքով՝ թեև Արևմուտքը, և հատկապես արևմտյան հետախուզական հանրությունը, աճող մտահոգությամբ հետևում էր ռուսական զորքերի կուտակմանը, բայց միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, Արևմուտքը զարմացած էր, որ Ռուսաստանը բավարար չափով չէր պատրաստվել՝ դա արդյունավետ անելու համար։ Ուկրաինան ևս, նրա համոզմամբ, զարմացել էր, որ Ռուսաստանն իրականում հարձակվելու է՝ առանց բավարար չափով նախապատրաստական աշխատանքների։

«Եվ, իհարկե, ամենամեծ անակնկալն այն էր, որ Ռուսաստանը հինգ ամիս ծախսելով, ուժեր կուտակելով Ուկրաինայի շուրջ, ուժեր ուղարկելով հազարավոր կիլոմետրեր արևելյան ռազմական շրջանից դեպի Բելառուս, գործնականում չէր պլանավորել այնպիսի գործողություն, որը իրականում կհանդիպի դիմադրության այնպիսի մակարդակի, որին նա հետագայում հանդիպեց», - ասաց փորձագետը՝ շարունակելով․ - «Կարծում եմ, որ նրանք շատ թերագնահատեցին Ուկրաինայի դիմադրելու կարողությունը։ Նրանք ուղղակի թյուր էին ընկալում, թե ինչպիսի պատերազմի մեջ էին պատրաստվում մտնել: Նրանք կարծում էին, որ իրենց իրական վտանգն այն է, որ մարդիկ կիմանան, թե ինչ են պատրաստում անել, և մենք կարծում ենք, որ նրանք շատ ծրագրեր գաղտնի էին պահում նույնիսկ իրենց իսկ զինվորներից, իսկ հետո փորձեցին դա իրականացնել այնպես, որ, կարծես, դա 2014 թվականի Ղրիմ ներխուժման շարունակություն լիներ, երբ ուկրաինական ուժերը շփոթված էին և չկարողացան արդյունավետ դիմադրություն ցուցաբերել։ Այս պարագայում նմանատիպ կայծակնային գրոհ չստացվեց և ռուսական ուժերը աղետալի ձախողում ունեցան»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․


XS
SM
MD
LG