Մատչելիության հղումներ

Սլովակիան դարձավ Ուկրաինային ՀՕՊ համակարգեր տրամադրած առաջին երկիրը


S-300 տեսակի ՀՕՊ համակարգ, արխիվ
S-300 տեսակի ՀՕՊ համակարգ, արխիվ

Սլովակիան Ուկրաինային է փոխանցում S-300 ՀՕՊ համակարգեր: Այդ մասին հայտնել է վարչապետ Էդուարդ Հեգերը:

«Ես կարող եմ հաստատել, որ Սլովակիան S-300-ներ է փոխանցում Ուկրաինային: Կարծում եմ, այս պաշտպանական համակարգը թույլ կտա հնարավորինս մեծ թվով մարդկանց կյանքեր փրկել Պուտինի ռեժիմի ագրեսիայից: Զենքի տրամադրումը չի նշանակում, որ Սլովակիան կոնֆլիկտի կողմ է դառնում: Ուզում եմ հավաստիացնել մեր բոլոր բնակիչներին, որ Սլովակիայի Հանրապետության տարածքի պաշտպանությունը երաշխավորված է, և առաջիկա օրերին այն ավելի կհզորացվի մեր դաշնակիցների կողմից տրամադրվելիք ուրիշ համակարգերի շնորհիվ»,- ասել է վարչապետը:

Այդ մասին Հեգերը խոսել է գնացքում, որով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ մեկնել է Ուկրաինա:

S-300 համակարգերի փոխադրման տեսագրությունը հրապարակել է Սլովակիայի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչությունը չի հայտնել, թե կոնկրետ երբ են համակարգերն ուղարկվել Ուկրաինա:

Սլովակիան դարձավ առաջին երկիրը, որը ՀՕՊ համակարգեր է տրամադրում Ուկրաինային: Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը հայտնել է, որ երկիրը հաջորդ շաբաթվա ընթացքում կստանա Patriot տեսակի ամերիկյան ՀՕՊ համակարգեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG