Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 19-ով՝ հասնելով 422 հազար 662-ի, հիվանդությունից գրանցվել է մահվան մեկ դեպք:
Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 15-ով և հասել 410 հազար 310-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 853 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 996 հազար 57-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 620 է:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 52 մարդ։