Մատչելիության հղումներ

Քաղաքագետ․ Երևանը հրաժարվել է երկու դիրքորոշումից


Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանը հաջորդած հայտարարությունում, որ հրապարակեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որևէ խոսք չկա ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ ղարաբաղյան հակամարտության մասին, ընդգծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, սա մտահոգիչ համարում։

Հայաստանը հրաժարվել է նախօրոք հայտարարած երկու դիրքորոշումից ասաց քաղաքագետը՝ վկայակոչելով Հայաստանի կառավարության հաղորդագրությունն ու Շառլ Միշելի տարածած հայտարարությունը։

Ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև արտգործնախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

«Այս հայտարարության ու հաղորդագրության տեքստը կարդալիս հասկանում ենք, որ այնուամենայնիվ դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողով ստեղծվելու է առանց որևէ կայունացնող մեխանիզմների ներդրման», - ասաց Գրիգորյանը՝ մանրամասնելով․ - «Հայտարարության մեջ նշվում է, որ այդ հանձնաժողովը բացի դելիմիտացիայից և դեմարկացիայից զբաղվելու է նաև սամանին կայունության ապահովմամբ, սակայն սա, կարծում եմ, որ ավելի շատ Փաշինյանի համար դեմքը փրկելու փորձի համար է ներառվել և իրականում հայկական կողմի պարտությունն է»։

Գրիգորյանը նկատեց՝ երկրորդ՝ դիրքորոշումը, որից Փաշինյանը հրաժարվել է` իհարկե ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղության բանակցությունների մեկնարկն է։

«Մենք տեսանք, որ, փաստորեն, Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանձնարարականներ են տվել իրենց արտգործնախարարներին նախապատրաստական աշխատանքներ սկսել խաղաղության պայմանագրի բանակցությունների շուրջ, որի մեջ, սակայն, որևէ խոսք չկա ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների անցկացման մասին, ոչ էլ ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին», - ասաց քաղաքագետը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG