Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուժերը պատրաստվում են ռուսական նոր հարձակման արևելքում. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, 331--ը մարտի, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, 331--ը մարտի, 2022թ.

Առավոտյան իր տեսաուղերձում Ուկրաինայի նախագահը հայտնել է Կիևի և Չեռնիգովի շրջաններից ռուսական զորքերի դուրսբերման մասին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր առավոտյան հայտարարել է, որ ուկրաինական ուժերը պատրաստվում են ռուսական նոր հարձակման երկրի արևելքում, քանի որ Մոսկվան այնտեղ զորքեր է կուտակում Կիևի մոտ ձախողված գործողությունից հետո։

Արդեն հինգերորդ շաբաթը շարունակվող պատերազմը ստիպել է ուկրաինացիների մոտ մեկ քառորդին լքել իրենց տները, նաև Ռուսաստանի ու Արևմուտքի միջև լարվածությունը հասցրել է «սառը պատերազմից» ի վեր աննախադեպ մակարդակի:

Այս շաբաթ Ստամբուլում կայացած խաղաղ բանակցությունների ժամանակ Ռուսաստանը հայտարարեց, որ կսահմանափակի ռազմական գործողությունները Կիևի և Չեռնիգովի մոտ:

Առավոտյան իր տեսաուղերձում Զելենսկին հայտնել է Կիևի և Չեռնիգովի շրջաններից ռուսական զորքերի դուրսբերման մասին և ընդգծել, որ դա ավելի շուտ «մեր պաշտպանների աշխատանքի հետևանքն է»։

Զելենսկին հավելել է, որ «ռուսական ուժեր են կուտակվում Դոնբասի դեմ նոր հարվածների համար, և մենք պատրաստվում ենք դրան»։

XS
SM
MD
LG