Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 251-ով, բուժվածներինը՝ 836-ով, գրանցվել է մահվան ևս 11 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 251-ով՝ հասնելով 421008-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 836-ով և հասել 404 հազար 993-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 847 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 909 հազար 913-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 516-ի, ևս 1624 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 875 մարդ։

Արցախում՝ վարակի 15 նոր դեպք, մահացել է ևս 1 մարդ

Արցախում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք՝ 113 թեստավորման արդյունքում, կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ևս 1 մարդ։
Ստացիոնար բուժվում է 40 քաղաքացի։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9 հազար 624 թեստավորում, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 հազար 996 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG