Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 342-ով՝ հասնելով 420 հազար 498-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 15 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 755-ով և հասել 403 հազար 671-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 20 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 902 հազար 684-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 493-ի, ևս 1617 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 717 մարդ։
Արցախում հայտնաբերվել է վարակի 45 նոր դեպք՝ 177 թեստավորումից
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում կատարվել է 177 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 45 դեպք։ Ստացիոնար բուժվում է 47 քաղաքացի։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9 հազար 400 թեստավորում, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 հազար 955 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 35 դեպք է արձանագրվել: