Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 324-ով՝ հասնելով 420 հազար 156-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 17 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1239-ով և հասել 402 հազար 916-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 076 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 898 հազար 664-ի։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 478-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 150 մարդ։
Արցախում՝ 15 նոր դեպք
Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում իրականացվել է 88 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի15 նոր դեպք, այդ թվում՝ երեխաների մոտ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք։
Տվյալ պահին ստացիոնար բուժվում է 44 վարակակիր։
2022 թվականին կատարվել է 9 հազար 223 թեստավորում, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 հազար 910 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 35 դեպք է արձանագրվել: