Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 259-ով, բուժվածներինը՝ 486-ով, գրանցվել է մահվան ևս 12 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 259-ով՝ հասնելով 420 հազար 757-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 486-ով և հասել 404 հազար 157-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 382 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 906 հազար 66-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 505-ի։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 472 մարդ։

Արցախում՝ 26 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում կատարվել է 111 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 26 դեպք։ Ստացիոնար բուժվում է 46 քաղաքացի։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9 հազար 511 թեստավորում, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 հազար 981 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 37 դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG