Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1574 նոր դեպք` այդ թիվը հասնելով 406 հազար 379-ի: Առողջացածների թիվն ավելացել է 3034-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 373 հազար 306-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 23 հազար 333 քաղաքացի:
Երեկ իրականացվել է 5189 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 միլիոն 824 հազար 209-ի:
Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 10 դեպք, ընդհանուր` 8167:
Կորոնավիրուսային իրավիճակը` Արցախում
Արցախում նախորդ օրը կատարվել է կորոնավիրուսի 430 թեստավորում, որոնց արդյունքում հաստատվել է 154 նոր դեպք, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Ներկայումս Արցախում ստացիոնար բուժվում է 50 վարակակիր։
Այս տարի կատարվել է 5484 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 1645 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել: