Մատչելիության հղումներ

Բեռլինը, Փարիզը և Վարշավան կոչ են անում Մոսկվային առարկայական երկխոսություն սկսել


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Պաշտոնական Բեռլինը, Փարիզը և Վարշավան կոչ են անում Մոսկվային սկսել առարկայական երկխոսություն Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ և նպաստել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում լարվածության թուլացմանը: Այդ մասին ասված է երեքշաբթի երեկոյան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի ու Լեհաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնի և Անջեյ Դուդայի համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է Բեռլինում կայացած բանակցություններից հետո։

Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ղեկավարները հայտարարությամբ աջակցություն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը։

Ռուսաստանն ավելի քան 100 հազար զինվոր է կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ, սակայն վստահեցնում է, որ մտադիր չէ հարձակվել Ուկրաինայի վրա:

Ռուսաստանի ռազմածովային և ռազմաօդային զորավարժությունները երեկ շարունակվել են՝ իրավիճակի լիցաքաթափմանն ուղղված բարձր մակարդակի դիվանագիտական բանակցությունների ֆոնին։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 10-20-ը զորավարժություններ կանցկացնի երկրի տարբեր շրջաններում՝ պատրաստվելու ռուսական հնարավոր հարձակմանը:

Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության 6 դեսանտային նավեր Միջերկրական ծովից տեղափոխվում են Սև ծով։ Պաշտոնապես հայտարարված նպատակը «ծովային զորավարժություններն են՝ Համաշխարհային օվկիանոսում Ռուսաստանի ազգային շահերը պաշտպանելու համար»:

XS
SM
MD
LG