Փետրվարի 7-ին Մոսկվայում հանդիպելու են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանյուել Մակրոնը։ Բանակցություններին հաջորդելու է նրանց մամուլի ասուլիսը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հանդիպմանը «առաջին հերթին, իհարկե, քննարկվելու է անվտանգության երաշխիքների շուրջ իրավիճակը», - նշել է Կրեմլի խոսնակը։