Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները փետրվարին կայցելեն Ուկրաինա


Ուկրաինայի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Դմիտրի Կուլեբայի և Աննալենա Բերբոկի հանդիպումը Կիևում, 17-ը հունվարի, 2022թ․
Ուկրաինայի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Դմիտրի Կուլեբայի և Աննալենա Բերբոկի հանդիպումը Կիևում, 17-ը հունվարի, 2022թ․

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ պլանավորում է գերմանացի պաշտոնակից Աննալենա Բերբոկի հետ փետրվարի 7-8-ը այցելել Ուկրաինա։ Այս մասին ֆրանսիացին պաշտոնյան գրել է Թվիթերի իր էջում։

Առաջիկա օրերին Կիև այցելելու պլանների մասին է հայտնել նաև Լեհաստանի վարչապետը։

«Երեքշաբթի օրը այնտեղ կհանդիպեմ նախագահ Վլադիմիր Զելենսկու և վարչապետ Դենիս Շմիգելի հետ», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Լեհաստանի վարչապետը։

«Իրավիճակը զարգանում է դինամիկ, պետք է անհապաղ որոշումներ կայացվեն արյունահեղությունը կանխելու համար», - հավելել է Մատեուշ Մորավեցկին։

XS
SM
MD
LG