Մատչելիության հղումներ

ԱՄՆ Զինված ուժերը կբարձրացնեն մարտական պատրաստությունը


ԱՄՆ - Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին, Պենտագոն, Վիրջինիա նահանգ, 28-ը հունվարի, 2022թ.
ԱՄՆ - Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին, Պենտագոն, Վիրջինիա նահանգ, 28-ը հունվարի, 2022թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է բարձրացնել Զինված ուժերի պատրաստության աստիճանը, ինչն անհրաժեշտ կլինի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին օգնություն տրամադրելու անհրաժեշտության դեպքում:

Այդ մասին այսօր Պենտագոնում հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին:

«Ուկրաինան ՆԱՏՕ-ի չորս երկրների՝ Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի և Ռումինիայի հետ ունի ընդհանուր սահմաններ: Նախագահը {Ջո Բայդենը} և պաշտպանության նախարարը {Լլոյդ Օսթինը} թույլատրել են բարձրացնել մեր {մարտական} պատրաստությունը, դա անհրաժեշտ է, եթե մենք ստիպված լինենք աջակցել մեր դաշնակիցներին», - ասել է գեներալ Միլլին:

ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը չի նշել, թե կոնկրետ որ տեսակի ստորաբաժանումներն են բարձրացնելու մարտական պատրաստության աստիճանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG