Մատչելիության հղումներ

Կիևում Պորոշենկոյի դատավարությունն ուղեկցվում է ցուցարարների և ոստիկանների բախումներով


Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն Կիևի դատարանում, 17-ը հունվարի, 2022թ.
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն Կիևի դատարանում, 17-ը հունվարի, 2022թ.

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի աջակիցների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև բախումներ են տեղի ունեցել Կիևի դատարանի մոտ։

Դատարանը որոշում է պետական դավաճանության մեջ մեղադրվող նախկին նախագահի խափանման միջոցի հարցը։ Ակնկալվում է, որ որոշումը կհրապարակվի այսօր։

Պորոշենկոն մեղադրվում է պետական դավաճանության և ահաբեկչական գործունեությանը աջակցելու ծանր հոդվածներով։ Մեղադրող կողմը պնդում է, որ Ուկրաինայի նախկին նախագահը 2014 թվականի աշնանը և 2015-ի ձմռանը երկրի արևելքում ռազմական գործողությունների ժամանակ ռուսամետ անջատականների վերահսկողությանն անցած Դոնբասից քարածուխ է ներկրել ջերմակայանների աշխատանքի համար։ Ըստ իրավապահների՝ անօրինական ներկրումների համար վճարվել է մոտ 70 միլիոն դոլար, ինչը դատախազությունը գնահատում է որպես Դոնբասի «ահաբեկիչների» ֆինանսավորում։

Պորոշենկոն մեղադրանքը չի ընդունում, նա հայտարարել է, թե Դոնբասից քարածուխ ներկրելու սխեմաների մասին տեղյակ չէր։

XS
SM
MD
LG