Մատչելիության հղումներ

Պորոշենկոն այսօր վերադառնում է հայրենիք՝ վստահ, որ իրեն չեն ձերբակալի


Լեհաստան - Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն Վարշավայում ասուլիսի ժամանակ, 16-ը հունվարի, 2022թ․
Լեհաստան - Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն Վարշավայում ասուլիսի ժամանակ, 16-ը հունվարի, 2022թ․

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն, ում Ամանորից առաջ հայրենիքում հեռակա մեղադրել են դավաճանության և ահաբեկչության ֆինանսավորման մեջ, այսօր Լեհաստանից Կիև պետք է վերադառնա։ Այս մասին նա հայտարարել է նախօրեին Վարշավայում կայացած ճեպազրույցում, որը հեռարձակվել է ֆեյսբուքյան իր էջում։

Արտերկրում մոտ մեկ ամիս անցկացրած քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ իրեն չեն ձերբակալի։

«Դուք հարցնում եք՝ ինձ կալանքի տակ կառնե՞ն, և այսպես՝ հաստատ ոչ», - ասել է Պորոշենկոն՝ շարունակելով․ - «Ոչ այն պատճառով, որ ես այդքան անձեռնմխելի եմ, այլ այն պատճառով, որ դրա համար ընդհանրապես հիմքեր չկան»։

Պետրո Պորոշենկոն պնդում է, որ հայրենիքում իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով։ Գործչի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ լսումները նշանակված են այսօր Կիևի շրջանային դատարանում։ Չի բացառվում, որ գործը կարող է ավարտվել Պորոշենկոյի մեկուսացմամբ՝ գոնե տնային կալանքի տեսքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG