Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն արդեն հայրենիքում է, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Ինքնաթիռը, որում եղել է նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր քաղաքական գործիչը, վայրէջք է կատարել Կիևի «Ժուլյանի» օդանավակայանում, ինչպես նախատեսված էր:
Օդանավակայանում հավաքվել էին նախկին նախագահի հարյուրավոր կողմնակիցներ։
Սահմանային հսկիչ անցակետում Պորոշենկոյից մի քանի րոպեով վերցրել են անձնագիրը, սակայն բողոքի գործողություններից հետո վերադարձրել են, և նախկին նախագահին ուղեկցող խմբի հետ միասին թույլ են տվել անցնել սահմանը։
Պորոշենկոն ասել է, որ իշխանությունները փորձել են պատրվակ հորինել՝ թույլ չտալու իր մուտքն Ուկրաինա, սակայն դա նրանց չի հաջողվել։
Պետրո Պորոշենկոյին Ամանորից առաջ հայրենիքում հեռակա մեղադրել են դավաճանության և ահաբեկչության ֆինանսավորման մեջ։