Եվրամիությունը Մոսկվային կոչ անում անհապաղ ազատ արձակել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին, ով կալանավորվել է մեկ տարի առաջ՝ պայմանական վաղաժամկետ ազատման կանոնները խախտելու համար։
Բրյուսելը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է համարում այդ գործը։ «Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ և անվերապահ ազատ արձակել Նավալնիին՝ առանց հետագա հապաղման», - ասվում է ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելի հայտարարությունում։
Բորելը դատապարտել է ռուսաստանյան պետական լրատվամիջոցներում Նավալնիի և նրա համախոհների դեմ ապատեղեկատվության արշավը, ինչպես նաև նրա հետ կապված կազմակերպությունների հետապնդումը:
Հունիսին ռուսական դատարանը Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն։
Անցած տարի հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Մոսկվա վերադառնալուն պես «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվեց, այնուհետև դատապարտվեց «Իվ Ռոշե»-ի հին գործով երեքուկես տարվա ազատազրկման։