Մատչելիության հղումներ

Amnesty International-ն անդրադարձել է Նավալնիի ազատազրկման տարելիցին


Ֆրանսիա - Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով ցույց Փարիզում՝ կազմակերպված Amnesty International-ի կողմից, արխիվ
Ֆրանսիա - Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով ցույց Փարիզում՝ կազմակերպված Amnesty International-ի կողմից, արխիվ

Amnesty International-ը, անդրադառնալով Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության առաջին տարեդարձին, առաջարկում է միջազգային հանրությանը և ամբողջ աշխարհի մարդկանց միավորել ձայները՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել ընդդիմադիր քաղաքական գործչին ու դադարեցնել իրենց «բռնաճնշումների և հաշվեհարդարների աննախադեպ արշավը»:

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ անցած 12 ամիսների ընթացքում Ռուսաստանի իշխանությունները բռնաճնշումների և ոտնձգությունների աննախադեպ արշավ են սկսել ապօրինի բանտարկված ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի և նրա կողմնակիցների դեմ՝ ոչնչացնելով ազատ արտահայտվելու իրավունքի մնացորդները:

«Մոսկովյան օդանավակայանում Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունից անցած մեկ տարվա ընթացքում քաղաքական գործիչը, նրա կողմնակիցները և Ռուսաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ենթարկվել են իշխանությունների անողոք ճնշմանը: Նավալնիի տասնյակ համախոհներ և կողմնակիցներ դատարանի առջև են կանգնել շինծու մեղադրանքներով, որոնց թիվն աճում է արդեն բանտում», - հայտարարել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Սթրազերսը:

Անցած տարի հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Մոսկվա վերադառնալուն պես «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել էր, այնուհետև դատապարտվել «Իվ Ռոշե»-ի հին գործով երեքուկես տարվա ազատազրկման, նրա ղեկավարած հիմնադրամը ճանաչվել է ահաբեկչական և արգելվել, թիմակիցներն ու աջակիցները կա՛մ ձերբակալվել են, կա՛մ ստիպված են եղել հեռանալ Ռուսաստանից։

XS
SM
MD
LG