Մատչելիության հղումներ

Նավալնիի երկու զինակիցների անուններն ընդգրկվել են ծայրահեղականների ցուցակումը


Իվան Ժդանովը և Լեոնիդ Վոլկովը ուղերձ են տեսագրում եվրոպական երկրում, որի անունը չի նշվում անվտանգության հանգամանքի բերումով, 18 ապրիլի, 2021թ.
Իվան Ժդանովը և Լեոնիդ Վոլկովը ուղերձ են տեսագրում եվրոպական երկրում, որի անունը չի նշվում անվտանգության հանգամանքի բերումով, 18 ապրիլի, 2021թ.

Росфинмониторинг-ը՝ Ֆինանսական մոնիտորինգի ռուսաստանյան դաշնային գործակալությունը, բանտարկված ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիի երկու զինակիցներին՝ Իվան Ժդանովին և Լեոնիդ Վոլկովին, ներառել է ծայրահեղականների ցուցակում:

Դրանում հայտնվում են ահաբեկչական կամ ծայրահեղական բնույթի հոդվածներով դատապարտված կամ մեղադրված ռուսաստանցիների անունները:

Դա նշանակում է, որ իշխանությունը կարող է արտադատական կարգով արգելափակել այդ մարդկանց բանկային հաշվեհամարները, զրկել գույքի հետ կապված ֆինանսական գործարքներ կատարելու կամ ժառանգություն ստանալու իրավունքից:

Վոլկովը և Ժդանովը տվյալ պահին արտասահմանում են: Նրանք մինչ այդ աշխատել են Նավալնիի շտաբում:

2021 թվականին Մոսկվայի քաղաքային դատարանը Նավալնիի հիմնադրամը և շտաբները ծայրահեղական կառույցներ է ճանաչել և արգելել է դրանց գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG