Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 109-ով, բուժվածներինը՝ 186-ով, գրանցվել է մահվան ևս 6 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 109-ով՝ հասնելով 344 հազար 649-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 186-ով և հասել 331 հազար 27-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 547 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 546 հազար 866-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 956-ի, ևս 1500 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 166 մարդ։

Արցախում՝ վարակի 13 նոր դեպք, ևս 1 մարդ է մահացել

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 121 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 63 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ:

2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31 հազար 991 քաղաքացու հետազոտություն, որից 4 հազար 772-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG