Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 102-ով, բուժվածներինը՝ 282-ով, գրանցվել է մահվան ևս 1 դեպք


Հայաստանում նախորդ մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 102-ով` հասնելով 344 հազար 481-ի: Ապաքինվել է 282 քաղաքացի` այդ թիվը հասցնելով 330 հազար 593-ի, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Կատարվել է 5650 թեստավորում, ընդհանուր մինչ այժմ իրականացվել է 2 միլիոն 535 հազար 650 թեստավորում:

Այս պահին հիվանդությունից բուժում է ստանում 4447 հոգի:

Երեկ գրանցվել է մահվան մեկ դեպք, ընդհանուր առմամբ Հայաստանում մինչ այժմ կորոնավիրուսից մահացել է 7943 քաղաքացի:

Կորոնավիրուսային իրավիճակը` Արցախում

Արցախում երեկ կատարված 113 թեստավորումից դրական են եղել 14-ը: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 68 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 27-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք, տեղեկացնում է նախարարությունը:

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով իրականացվել է 31870 քաղաքացու հետազոտություն, որից 4759-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արձանագրվել է 2 մահվան դեպք:

XS
SM
MD
LG