Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 59-ով՝ հասնելով 344 հազար 540-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 248-ով և հասել 330 հազար 841-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 669 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 540 հազար 319-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 950-ի։
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 250 մարդ։
Հայաստանում ընդհանուր պատվաստվել է ավելի քան1 միլիոն 626 հազար մարդ
Ըստ Առողջապահության նախարարության, Հայաստանում ընդհանուր պատվաստվել է 1 միլիոն 626 հազար 738 մարդ, 934 հազար 028՝ առաջին դեղաչափ, 692 հազար 082՝ երկրորդ դեղաչափ։