Մատչելիության հղումներ

Էրդողանը մերժում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրականապես մերժում է ֆինանսական ճգնաժամի կապակցությամբ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը:

Թուրքիայի ազգային տարադրամը՝ լիրան, անցած շաբաթների ընթացքում աննախադեպ արժեզրկվել է, ինչը սոցիալական լայնածավալ բողոքների պատճառ է դարձել: Ենթադրվում է, որ տարադրամի արժեզրկումը Թուրքիայի կառավարության ցուցումներով առաջնորդվող Կենտրոնական բանկի քաղաքականության հետևանքն է:

Այս շաբաթ լիրան սկսել է վերականգնվել այն բանից հետո, երբ կառավարությունը խոստացել է հատուցել բանկերում ազգային տարադրամով պահվող ավանդների կորուստը և սատարել գործարարներին:

«Ես հայտարարում եմ, որ ընտրությունները տեղի կունենան նախատեսված ժամկետում՝ 2023 թվականի հունիսին: Ոչ մի արտահերթ ընտրություն չի լինի, ես վերջակետ եմ դնում այս հարցում», - այսօր հայտարարել է Էրդողանը «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում:

XS
SM
MD
LG