Թուրքական ազգային արժույթը հինգշաբթի օրը հերթական անգամ գերազանցել է իր անկման ռեկորդը՝ դոլարի նկատմամբ արժեզրկվելով՝ հասնելով ամերիկյան արժույթի մեկ միավորի դիմաց 15, 21 լիրայի։ Այս մասին են վկայում առցանց բորսայի առուվաճառքի տվյալները։
Հինգշաբթի օրը լիրան սկսեց վաճառվել 1 դոլարի դիմաց 14․85 դոլարով, որն առավոտյան սկսեց կտրուկ անկում ապրել։ Հինգշաբթի օրվա արժեքի կորուստը կազմում է 2,7 տոկոս: Լիրան անկում է ապրում նաև այլ արժույթների նկատմամբ։