Բելառուսի դատարանը 18 տարվա ազատազրկման դատապարտեց ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն։
Սերգեյ Տիխանովսկին, ևս 5 ակտիվիստներ դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։
Տիխանովսկին ընդդիմադիր բլոգեր է ,Ալեքսանդր Լուկաշենկոյի կոշտ ընդդիմախոսներից մեկը, որը ցանկանում էր մասնակցել ընտրություններին որպես նախագի թեկնածու։ Սակայն մինչ առաջադրվելը նա կալանավորվել և ձերբակալվել էր, ինչից հետո կինը որոշեց առաջադրվել ընտրություններին։
Բելառուսում անցած տարվա վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, ՄԱԿ-ի տվյալներով, երկրում ավելի քան 35 հազար մարդ է կամայականորեն կալանավորվել, հազարավոր բելառուսներ բռնաճնշումներից դրդված արտասահմանում են ապաստան փնտրում։