Սվետլանա Տիխանովսկայան ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի նստաշրջանում՝ հորդորելով Եվրամիության քաղաքական գործիչներին ուժեղացնել ճնշումը Բելառուսի իշխանությունների նկատմամբ:
Սովորաբար Եվրախորհրդարանի ամբիոնից խոսում են պետությունների առաջին դեմքերը։ Եվրոպացի խորհրդարանականները, այդուհանդերձ, բացառություն են արել Բելառուսի դեմոկրատական ուժերի առաջնորդի համար, ում անցյալ տարի շնորհել են Անդրեյ Սախարովի անվան մրցանակը։