Գերիները, որ զենքը ձեռքին հանձնվում են, իհարկե մեղավոր են, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Գուրգեն Մելքոնյանը՝ շեշտելով՝ առաջին պատերազմի ժամանակ գրեթե գերի չի եղել, բոլորը կռվում էին մինչև վերջ․ կամ ինքնասպան էին լինում, կամ չէին հանձնվում։
Ընդգծելով, որ վերջին պատերազմի ժամանակ գերի ընկնելը «կարծես խասիաթ է դարձել»՝ իշխանական պատգամավորը շեշտեց՝ պետք է այնպես անել, որ զինվորների հոգեբանության միջից վերանա գերի հանձնվելը։
«Առաջին պատերազմի ժամանակ, եթե հիշում եք, մենք շատ դեպքեր ենք ունեցել, երբ որ հրամանատարը նռնակով իրեն պայթեցրել է, որպեսզի գերի չընկնի։ Էդ նույն միջադեպը եղել է ապրիլյան դեպքերին, երբ որ էլի մեր հրամանատարները, զինվորները նռնակով իրենց պայթեցրել են և գերի չեն ընկել, գերի չի եղել, բայց էս պատերազմի ժամանակ արդեն ոնց որ խասիաթ դառնա գերի հանձնվելը, էն դեպքում, որ մենք գիտենք թե, գերի հանձնվելուց հետո ինչ ձևի տանջանքների են ենթարկում, բացի դրանից, մեր ամբողջ պետությունն ու ժողովուրդն է գերի ընկնում իրենց հետ միասին։ Էս ամեն ինչը, որ պարտադրում են մեզ գերիների խաթր, մենք ամեն ինչի գնում ենք։ Հետո ասում են՝ «էս արեցին, ականապատված դաշտերի քարտեզներ տվեցին», գերիների խաթր ենք անում ամեն ինչ, որպեսզի գերիներին հետ բերենք», - ասաց Մելքոնյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․