Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 290-ով, բուժվածներինը՝ 610-ով, գրանցվել է մահվան ևս 21 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 290-ով՝ հասնելով 342 հազար 405-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 21 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 610-ով և հասել 324 հազար 834-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 700 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 440 հազար 627-ի:

Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 788-ի, ևս 1474 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 309 մարդ:

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք

Դեկտեմբերի 10-ին Արցախում կատարվել է 394 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 30 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 97 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Այս տարվա ընթացքում իրականացվել է 27 հազար 501 թեստավորում, որից 4470-ը՝ դրական։

XS
SM
MD
LG