Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 300-ով՝ հասնելով 341 հազար 768-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 19 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 202-ով և հասել 323 հազար 016-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 741 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 427 հազար 511-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 747-ի։
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 541 մարդ:
Արցախում՝ 53 նոր դեպք
Արցախում դեկտեմբերի 8-ին կատարվել է 489 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր,16 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։
2021-ի ընթացքում Արցախում իրականացվել է 26 հազար 626 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 հազար 381դեպք։