Հայաստանի 36 համայնքներում ժամը 14-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 230 հազար 814 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 20.75 տոկոսը:
Ամենաակտիվը Լոռու Թումանյան համայնքում են` 45.30 տոկոս:
Ամենապասիվը Արմավիրի մարզի Արմավիր համայնքում են` 7.36 տոկոս:
Համայնքապետի ընտրություններ են Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում: