Հայաստանի 36 խոշորացված համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։
Համայնքապետի ընտրություններ են Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում:
Ընտրություններ են Աշտարակում, Ապարանում, Թալինում, Վաղարշապատում, Արմավիրում, Գավառում, Սևանում, Մարտունիում, Սպիտակում, Վանաձորում, Ծաղկաձորում, Աբովյանում, Արթիկում, Ջերմուկում, Նոյեմբերյանում և այլն:
Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երկու համայնքներում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
130 կուսակցություն և կուսակցությունների դաշինք է գրանցվել, 4190 թեկնածու:
ՏԻՄ ընտրություններ էին կայացել նաև նոյեմբերի 14-ին և հոկտեմբերի 17-ին: