Հայաստանի 36 համայնքներում ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 68 հազար 462 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 6.15 տոկոսը:
Ամենաակտիվը Լոռու Թումանյան համայնքում են` 16.07 տոկոս, ապա Տավուշի Նոյեմբերյանում` 11.11 տոկոս, Արագածոտնի մարզի Ապարանում` 11.08 տոկոս:
Ամենապասիվը Արմավիր քաղաքում են` 1.87 տոկոս:
Համայնքապետի ընտրություններ են Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում: