Մատչելիության հղումներ

Կապանում ՏԻՄ ընտրություններում հաղթում է գործող քաղաքապետի «Շանթ» դաշինքը, Իջևանում և Ստեփանավանում՝ ՔՊ-ը


Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյան, արխիվ
Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյան, արխիվ

Երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների, Կապանում հաղթել է գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ» դաշինքը` ձայների կրկնակի առավելությամբ առաջ անցնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Ստեփանավանում և Իջևանում բացարձակ առավելությամբ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը:

Կապանում «Շանթ» դաշինքը ստացել է ձայների մոտ 69,5 տոկոսը՝ 13 հազար 962 քվե, «Քաղացիական պայմանագիր»-ը՝ 5 հազար 791 ձայն (մոտ 28,8 տոկոս)։

Ստեփանավանում «Քաղացիական պայմանագիր»-ը ստացել է քվեների մոտ 78,4 տոկոսը՝ 4004 ձայն, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 705 ձայն (մոտ 13,8 տոկոս), Հայ ազգային կոնգրեսը՝ 218 (մոտ 4 տոկոս):

Իջևանում «Քաղացիական պայմանագիր»-ը հաղթել է մոտ 80,8 տոկոսով՝ ստանալով 10003 ձայն, ՀՅ Դաշնակցությունը ստացել է 1964 քվե (մոտ 15.9 տոկոս)։

XS
SM
MD
LG