Կապանում երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով՝ գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ» դաշինքը հաղթում է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Իջևանի ընտրություններում հաղթում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Արթուր Ճաղարյանը։
Կիրակի օրը ՏԻՄ անցկացվեցին Հայաստանի հինգ համայնքներում՝ Ստեփանավանում, Կապանում, Իջևանում, Լերմոնտովոյում և Արզնիում։ Նախնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների կեսից քիչը՝ մոտ 47 տոկոսը։