Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 882-ով, բուժվածներինը՝ 1668-ով, գրանցվել է մահվան ևս 40 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 882 նոր դեպք, կատարվել է 9202 թեստավորում: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` ապաքինվածների թիվը ավելացել է 1668-ով, գրանցվել է 40 մահվան դեպք:

Նախորդ տարվա մարտի մեկից մինչ այսօր հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 328 հազար 963 դեպք, որոնցից 293 հազար 760-ը` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 26 հազար 810 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7016 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1377 է:

Կատարվել է 2 միլիոն 246 հազար 603 թեստավորում:

Կորոնավիրուսային իրավիճակն Արցախում

Արցախում երեկ կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 56 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր:

Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 75-ինը՝ ծանր, այդ թվում` երիտասարդ տարիքի անձինք, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 2 մահվան դեպք։

Այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20 հազար 183 քաղաքացու հետազոտություն, որից 3170-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

XS
SM
MD
LG