Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1251-ով, բուժվածներինը՝ 2192-ով, գրանցվել է մահվան ևս 39 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1251-ով՝ հասնելով 328 հազար 81-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 39 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 192-ով և հասել 292 հազար 92-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 10 հազար 338 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 237 հազար 401-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 976-ի, ևս 1371 վարակակիր, ըստ առողջապահական գերատեսչության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 27 հազար 642 մարդ։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք

Նոյեմբերի 12-ին Արցախում կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք:

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 61-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Covid-19-ի հետևանքով արձանագրվել է 2 մահվան դեպք։

2021 թվականի ընթացքում իրականացվել է 19 հազար 984 թեստավորում, որից 3 հազար 114-ը՝ հաստատված:

XS
SM
MD
LG