Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուսի դեմ պատվաստումն այսօրվանից դարձել է պարտադիր 60 և բարձր տարիքի բնակիչների համար: Բացի այդ, վակցինա պարտավոր են ընդունել քրոնիկ հիվանդություններով բնակիչներն, ինչպես նաև սոցիալական ծառայությունների աշխատակիցները:
Երկրամասի վարչակազմի որոշմամբ, նշված կատեգորիայի բնակիչները պետք է վակցինայի առաջին դեղաչափը ստանան մինչև դեկտեմբերի 13-ը, իսկ երկրորդը՝ մինչև հունվարի 13-ը:
Նոյեմբերի 9-ին Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանն ընդունել է 60 և բարձր տարիքի բնակիչների համար պատվաստումը պարտադիր դարձնելու որոշում, սակայն քաղաքային օրենսդիր մարմինը հաջորդ օրը հայտարարել է, որ պատվաստումը կամավոր կմնա:
Մինչդեռ, «Ռոսպոտրեբնադզոր»-ի Սանկտ Պետերբուրգի քաղաքային վարչությունը հայտարարել է, որ այս տարվա դեկտեմբերի 16-ից բոլոր հիմնարկները պարտավոր են ազատել աշխատանքից 60 և բարձր տարիքի այն աշխատակիցներին, ովքեր վակցինայի առաջին դեղաչափը չեն ստացել:
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային շտաբն այսօր հաստատել է, որ կառավարության հետ մշակում է տրանսպորտ, սրճարաններ, խանութներ և հանրային մնացած վայրեր ու հիմնարկներ միայն QR կոդերով մուտք գործելու կարգը: