Մատչելիության հղումներ

«Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է


«Մոդեռնա» ընկերության 60 հազար 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է, հայտնում է Առողջապահության նախարարությունը;

Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական Միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում` Սլովակիայից:

«Մոդեռնա»-ն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ հինգ տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ - Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ» և ամերիկյան «Մոդեռնա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG