Մատչելիության հղումներ

Փորձագետները Նիդերլանդների վարչապետին կոչ են անում կարճատև լոքդաուն սահմանել


Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն, արխիվ
Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն, արխիվ

Նիդերլանդների կառավարությանն առընթեր փորձագետների խումբը գործադիրին կոչ է անում կորոնավիրուսի համավարակի տարածումը զսպելու համար երկրում սահմանել կարճատև լոքդաուն:

Երեկ Նիդերլանդներում գրանցվել է 12 հազար 700 նոր ախտահարում: Շաբաթվա ընթացքում միջին ցուցանիշը 11 հազար 400 է, ինչը 44 տոկոսով գերազանցել է նախորդ շաբաթվա տվյալները:

Լոքդաունի մասին վերջնական որոշումը կընդունվի վաղը՝ կառավարության նիստում, որից հետո վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն մամլո ասուլիս կհրավիրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG