Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը քննադատել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Գլազգոյում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին չմասնակցելու համար՝ կասկածի տակ դնելով կլիմայի փոփոխության դեմ պայքարելու նրանց հանձնառությունը:
Գլազգոյում կայացած մամուլի ասուլիսում Բայդենը հայտարարել է, որ Չինաստանը և Ռուսաստանը բավականաչափ ջանքեր չեն գործադրում՝ լուծելու աշխարհի ամենահրատապ բնապահպանական խնդիրները:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները բաց են թողել ամբողջ աշխարհի վրա ազդելու հնարավորությունը։
Չինաստանի ղեկավարը գրավոր հայտարարություն է հղել Գլազգոյի համաժողովի մասնակիցներին, իսկ Ռուսաստանի նախագահը՝ ձայնագրված ուղերձ։