Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահը Գլազգոյի համաժողովում նշել է, որ Ադրբեջանը Ղարաբաղի դեմ պատերազմում արգելված զենքեր է կիրառել


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, այսօր ելույթ ունենալով Գլազգոյում անցկացվող կլիմայի փոփոխության խնդիրներով ՄԱԿ-ի համաժողովում, ասել է, որ ուղիղ մեկ տարի առաջ Ղարաբաղի դեմ պատերազմում Ադրբեջանն օգտագործել է միաջզգայնորեն արգելված զենքեր՝ թիրախավորելով ոչ միայն քաղաքացիներին, այլև հիասքանչ անտառներ` մեծ տարածքներում առաջացնելով զանգվածային հրդեհեր և բնապահպան աղետ։

«Մենք միջազգային հանրությանը կոչ ենք արել հավելյալ ջանքեր գործադրել՝ նման անպատասխանատու, անմարդկային վարքագիծը կանխելու համար։ Բնապահպան մարտահրավերները սահմաններ ու հակամարտության գծեր չեն ճանաչում, և մենք պետք է բոլոր երկրներով համապարփակ համագործակցենք», - ասել է Արմեն Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG