Ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նոյեմբերի սկզբին կայցելի Հայաստան՝ նոր ատոմակայանի կառուցման հետ կապված հարցերը քննարկելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հայաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից:
«Նախատեսվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր ատոմակայանի կառուցման հետ կապված հարցեր», - ասված է հաղորդագրությունում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունվարին հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է երկարացնել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը: