Մատչելիության հղումներ

Վահե Գևորգյանը նշանակվեց փոխարտգործնախարար


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 7-ի որոշմամբ՝ Վահե Գևորգյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Գևորգյանը եղել է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը, 2019-ից զբաղեցրել է արտգործնախարարի խորհրդականի պաշտոնը։

Մայիսի 27-ին, երբ արտգործնախարարի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Արա Այվազյանը, արտգործնախարարի տեղակալները՝ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը, Արմեն Ղևոնդյանը, Գագիկ Ղալաչյանը​ ազատման դիմումներ ներկայացրեցին։​

XS
SM
MD
LG