Մատչելիության հղումներ

ԱԳ նախարարի բոլոր տեղակալներն աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել


ՀՀ ԱԳ նախարարի բոլոր երեք տեղակալները` Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը և Արմեն Ղևոնդյանը ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Արտգործնախարարությունից:

Մայիսի 27-ին արտգործնախարարի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Արա Այվազյանը, 4 օր անց Արտգործնախարարության անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ խոսել իր պատճառների մասին, մասնավորապես ասել, թե իր որոշումը պայմանավորված էր հենց այն պատճառով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։

Նույն այդ օրը հրաժարական էր ներկայացրել նաև նրա տեղակալներից Գագիկ Ղալաչյանը: Նրա հրաժարականի մասին արդեն հայտնի դարձավ 4 օր անց` մայիսի 31-ին:

XS
SM
MD
LG