Մատչելիության հղումներ

Ավանեսյանը և Մուրաշկոն քննարկել են Հայաստանին ռուսական պատվաստանյութի նոր խմբաքանակներ տրամադրելու հարցը


Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկո, արխիվ
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկո, արխիվ

ՌԴ և ՀՀ առողջապահության նախարարներ Միխայիլ Մուրաշկոն և Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են COVID-19- ի դեմ ռուսական պատվաստանյութերի Հայաստան մատակարարման ոլորտում համագործակցությունը: Այս մասին երեկ հաղորդել է Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են նոր կորոնավիրուսային վարակի դեմ քաղաքացիների պատվաստման ընթացքը, Հայաստան ռուսական պատվաստանյութերի մատակարարման ոլորտում համագործակցության, ինչպես նաև 2021 թվականին Ռուսաստանի Դաշնությունում Առողջապահության ռուս-հայկական VI ֆորումի անցկացման հարցերը», - ասված է հաղորդագրությունում:

Կողմերը նշել են առողջապահության բոլոր արդիական հարցերի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակը:

Հայաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Մուրաշկոն շնորհավորել է Ավանեսյանին նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն՝ ուղղված Հայաստանի բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանը:

Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանում հաջողությամբ կիրառվում է ռուսական արտադրության Sputnik V պատվաստանյութը։ Կողմերը քննարկել են նոր խմբաքանակներ Հայաստանին տրամադրելու հնարավորությունները։

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ գրանցված է չորս պատվաստանյութ՝ երկրի Առողջապահության նախարարության Գամալեյայի անվան կենտրոնի Sputnik V-ն և Sputnik Light-ը, «Ռոսպոտրեբնադզոր»-ի «Վեկտոր» կենտրոնի մշակած Epivaccorona-ն, ինչպես նաև Covivac-ը, որը ստեղծվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չումակովի կենտրոնի կողմից:

XS
SM
MD
LG