Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինատանն այսօր ասել է, որ կորոնավիրուսի դեմ ստեղծված պատվաստանյութերը մարդու օրգանիզմը պաշտպանում են նաև արագ տարածվող և վտանգավոր «Դելտա» տարբերակից:
«Ակնհայտ է, որ այդ վակցինաները «Դելտայի» պարագայում կանխում են հիվանդության ծանր ընթացքը և նվազեցնում են մահվան դեպքերը»,- հավաստիացրել է գիտաշխատողը:
ԱՀԿ-ի փորձագետ Մարիա Վան Կերկխովը նշել է, որ «Դելտա» տարբերակն առավել շատ է շրջանառվում այն համայնքներում, որտեղ քիչ է պատվաստվածների թիվը, և որտեղ մարդիկ չեն պահպանում համավարակի կանխմանն ուղղված սոցիալական հեռավորություն պահպանելու և դիմակներ կրելու կանոնները: