Մատչելիության հղումներ

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ


Կառավարության որոշմամբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ: Մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնից ազատվել է Հայկ Գրիգորյանը:

Այսօր ավելի վաղ Քյարամյանն ազատվել էր նախկին` նույն կառույցի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Հայկ Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսի 10-ին:

Քյարամյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել անցած տարվա դեկտեմբերի 24-ին: Հոկտեմբերի 8-ին նա ազատվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 29-ամյա Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար էր նշանակվել ազատումից ընդամենը 4 ամիս առաջ, Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավարը 2020-ի մայիսի 4-ին մեկ օրով նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ստացավ գնդապետի կոչում, 35 օր ԱԱԾ փոխտնօրենն էր, ապա՝ տնօրենը:

XS
SM
MD
LG